16 / Հունիս / 2022 : 10-58
Հռոմի պապը խորհուրդ է տվել ամուսնությունից առաջ ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խորհուրդ է տալիս երիտասարդ զույգերին ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից մինչև ամուսնությունը, քանի որ կարծում է, որ դա միայն ուժեղացնում է ամուր ընտանեկան միության նախապատրաստությունը։ Համապատասխան փաստաթղթում պոնտիֆիկոսը նաև ընդունում է, որ երբեմն ամուսնալուծությունն անխուսափելի է, բայց այն պետք է լինի վերջին միջոցը, եթե մնացած բոլորը սպառված են, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ձեռնպահությունը պետք է ընկալել որպես սիրո դաշնակից, այլ ոչ թե դրա ժխտում»,- ասվում է փաստաթղթում։ Դրա նախաբանում պոնտիֆիկոսը նշում է ամուսնության համար ավելի խորը նախապատրաստվելու անհրաժեշտությունը՝ խուսափելու դրա փլուզումից և հետագա տառապանքներից:
Ինչպես ասվում է Սուրբ Աթոռի «հովվական հրահանգների» փաստաթղթում, «սեռական կյանքում ժուժկալությունը սովորեցնում է հարգել միմյանց, չստորադասել մյուսի ցանկությունները, համբերատար ու փոխըմբռնող լինել ճգնաժամի պահերին»:
«Սակայն կան իրավիճակներ, երբ ամուսնալուծությունն անխուսափելի է, երբեմն դա կարող է բարոյական անհրաժեշտություն լինել»,- ասվում է փաստաթղթում։ Բայց սա պետք է դիտարկել որպես «վերջին միջոց», կարծում է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Ինչպես գրում է La Repubblica թերթը, վերջին անգամ նախքան ամուսնանալը կուսությունը պահպանելու ավանդական եկեղեցական սկզբունքը հիշատակվել է Հովհաննես Պողոս II-ի կողմից 2003 թվականին։ Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մի քանի տարի առաջ թույլ է տվել ամուսնալուծվածներին և նորից ամուսնացածներին հաղորդություն ստանալ:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
19869անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Առեղծվածային Դադիվանքը
Արցախի ամենահիասքանչ հուշարձաններից մեկը` Դադիվանքի վանական համալիրը, ոչ միայն աննկարագրելի տպավորություն է գործում այցելուների վրա, այլև հիացնում է, գերում, կերպարանափոխում մարդուն… Իսկ...
11 / Ապրիլ / 2020
Օրվա խորհուրդը
Ապրիլի 11-ի օրվա խորհուրդը
Աստված անցավ մարդկային ուղին. ծնվեց, տառապեց, մահացավ և թաղվեց:
Եվ այս ամենն արեց, որ Իր հարությամբ մարդու համար բացի աստվածային ուղին:
24 / Հունվար / 2020
Տաթև եպիսկոպոս Հակոբյանը
Որպես Ռոմայոնց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյան և ամբողջ սփուռքի անունինց իրավունք ունեմ խոսելու , որովհետև ես սփյուռքի ծնունդ եմ և 25 տարի սփյուռքիի մեջ ծառայել եմ ,որպես հոգևորական և ես...
24 / Հունվար / 2020
Ինչպե՞ս է ընտրվել կաթողիկոսը
4-րդ դարում, երբ որ մենք հայրեըեն գիր ու գրականություն չունեինք Հայաստանը բաժանված էր երկուսի Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Այդ ժամանակ Բյուզանդիան իր կողմից լրիվ խանգարում էր հայկական...
11 / Փետրվար / 2020
ՍՈւՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Փետրվարի 8-ին, Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն այցելեց...
28 / Մարտ / 2020
Օրվա խորհուրդը
Մարտի 28-ի օրվա խորհուրդը
Քրիստոս չի ցանկանում, որ մենք կարեկցենք կամ ցավ ապրենք Իր չարչարանքների համար, այլ միակ բանը, որ Նա խնդրում է մեզ. Արթուն մնացեք Ինձ հետ (Մատթ. 26:38)
28 / Մարտ / 2020
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (5րդ դար )
1996 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Օշական գյուղում։ Կրոնական կառույց, որ 443 թվականին հիմնադրել է իշխան Վահան Ամատունին, Մեսրոպ Մաշտոցի դամբարանի հիմքի վրա։
08 / Ապրիլ / 2020
Քրիստոսի հարսանիքին պատրաստ զգեստ ունե՞նք Տեսանյութ
Քրիստոսի հարսանիքին պատրաստ զգեստ ունե՞նք
Մանրամասն՝ տեսանյութում։