17 / Հունիս / 2022 : 10-35

Վարչապետի որոշմամբ՝ Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ:

Նշենք, ոչ Խաչատրյանը մինչ այս զբաղեցնում էր կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր պաշտոնից հեռանալու՝ իր որոշման մասին, նա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հուլիս 10-ին:

Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 15-ի որոշմամբ՝ Տաթևիկ Ռևազյանն ազատվեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22662անգամ
Վերջին լուրեր