Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2022 : 11-23

Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց.

«Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7662անգամ
Վերջին լուրեր