Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2022 : 18-48

Պտղավանի համայնքապետը ֆուտբոլի դաշտի մոտ հայտնաբերել է Բագրատաշենի մաքսատան աշխատակցուհու կախված դին

Երեկ՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Պտղավան բնակավայրի բնակչ Կարեն Աբովյանը ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտում դի կա կախված:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գտնվող կիսաքանդ պոմպակայանի առաստաղի ամրաձողից մետաղալարով կախված վիճակում հայտնաբերել են Պտղավան բնակավայրի բնակիչ, 57-ամյա Մարինա Վ.-ի դին:

Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Կ. Աբովյանը Պտղավան բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ մահացածը աշխատում էր Բագրատաշենի մաքսատանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 27092անգամ
Վերջին լուրեր