18 / Հունիս / 2022 : 13-06

Հայտնի է, թե ամուսինը Երևանում ինչո՞ւ է դանակահարել կնոջը․ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 17-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպանության փորձ էր եղել: Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 9-ի սահմաններում. ծակած-կտրած վերքով 49-ամյա կին էր տեղափոխվել բժշկական կենտրոն:

Հարուցվեց քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով:

Կինը հիվանդանոց էր տեղափոխվել Բաբաջանյան փողոցի թիվ 110 հասցեի մոտից։ Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները տեղում իրականացրած օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզվեցին ոչ միայն բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ ժամը 8-ի սահմաններում տուժողին դանակահարել էր նախկին ամուսինը, նախնական տվյալներով՝ խանդի շարժառիթով:

50-ամյա տղամարդը դեպքից ժամեր անց հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Նա ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Մանրամասները՝ տեսանյութում
Դիտվել է 45042անգամ
Վերջին լուրեր