18 / Հունիս / 2022 : 13-25

Երևանում ջերմաստիճանը կհասնի +37-ի

Հանգստյան օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Հունիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Այսօր ցերեկը Երևանում սպասվում է +33-+35 աստիճան տաքություն, հունիսի 19-ի ցերեկը՝ +34-+36։

Հունիսի 21-ի ցերեկը ջերմաստիճանը Երևանում կհասնի +37-ի։
Դիտվել է 10262անգամ
Վերջին լուրեր