18 / Հունիս / 2022 : 17-19

Դիլիջանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը (տեսանյութ)

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Yelaket.am-ը տեղեկացավ Վարչապետի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14775անգամ
Վերջին լուրեր