20 / Հունիս / 2022 : 16-00

Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Հանրապետության տարածքում`

Հունիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո, 25-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։



Երևան քաղաքում՝

Հունիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և երեկոյան ժամերին, 25-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 83735անգամ
Վերջին լուրեր