Սոցիալական դիստանցիա չկա՞. Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում է (տեսանյութ)

Սոցիալական դիստանցիա չկա՞: Հայտարարեց Ազգային ժողով ժամանած նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով իրեն մոտեցած լրագրողներին:
«Եթե թույլ տաք ես մտնեմ, հետո կխոսեմ»,-ասաց Կարապետյանը:
Կարապետյանը ողջունեց լրագրողներին և հայտարարեց, որ շատ կարոտել է բոլորին ու շնորհավորեց բոլորի տոնը. «Թույլ տվեք անցնեմ, հետո կխոսենք: Վերջում կխոսենք»:
Հիշեցնենք ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին հրավիրվել է և մասնակցելու է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրեր առաջ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գրավոր հրավերն ուղարկվել է Կարապետյանի տուն, սակայն դեռ պաշտոնական պատասխան չի ստացվել: Այնուամենայնիվ նա քիչ առաջ ժամանեց ԱԺ և այս պահին մասնակցում է նիստին:
Հիշեցնենք նաև, որ Կարեն Կարապետյանը 2017 թվականի մարտին խորհրդարանում հայտարարել էր, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել` անորակ վառելիքի պատճառով։