22 / Հունիս / 2022 : 14-15
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը:
Հայտարարությունում ասվում է. «Տարիներ շարունակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը և՛ հաղթած, և՛ պարտված իշխանություններին ներկայացրել է որոշման նախագիծ, որով ՀՀ ԱԺ-ն պետք է փաստեր կայացած իրավական գործողությունների շարքը՝ ԼՂԻՄ-ի լեգիտիմ անջատումը Ադրբեջանից և ԼՂՀ, ապա Արցախի Հանրապետության կայացումը՝ միջազգային իրավունքի սկզբունքին ու նորմերին համապատասխան։
Եվ՛ հաղթողները, և՛ առավել ևս պարտվողները, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, կրավորական, թշնամուց կաշկանդված կեցվածք ընդունելով, անգամ չեն քննարկել վճռորոշ նշանակություն ունեցող այս առաջարկը։ Ավելին, բանակցային գործընթացն առժամանակ ընթացել է հաղթողի տրամաբանությամբ՝ Արցախը մերն է, բանակցություններն էլ երևութական, անժամկետ բնույթ են կրելու։ 2020 թ. պատերազմից հետո, ըստ էության, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրողի գործողությունների ներկա հետևանքները հայտնի են, բնութագրումն՝ ավելորդ։
Թվում էր, թե Արցախի հիմնահարցի իրավական կարգավորումն այլևս անհեռանկար է։ Բայց ահա, օգնության է գալիս ՄԱԿ-ի Միջազգային դատարանն իր նախադեպային հայտնի որոշմամբ։ Քննարկելով Կոսովոյին վերաբերող գործը՝ դատարանը վճիռ է կայացրել՝ սահմանելով ընդհանրական իրավական եզրույթներ։ Այն է՝ երբ որևէ տարածք իր բնակչության կամքով առանձնանում է պետությունից, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, կենտրոնական իշխանությունից թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չի պահանջվում։
Հեղինակավոր ատյանի որոշման հիման վրա տասնյակ պետություններ ճանաչել են Կոսովոյի անկախությունը։ Ավելին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վկայակոչելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի, մեկ անգամ ևս փաստենք, նախադեպային որոշումը, հայտարարում է, որ Ռուսաստանն իրավասու է ոչ միայն ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, այլև նրանց հետ ռազմաքաղաքական պայմանագրեր կնքել, զենք և զինուժ գործադրելով՝ պաշտպանել նրանց անկախ գոյությունը։
Այժմ հարց՝ Հայաստանի և Արցախի դիվանագիտական կառույցները մի՞թե ծանոթ չեն դատարանի հիշյալ որոշմանը։ Ինչո՞ւ առ այսօր ձևավորված չէ Արցախի հիմնահարցի կարգավորման ամբողջական փաթեթը՝ Միջազգային դատարանի որոշման նախադեպի վրա հիմնված։ Չէ՞ որ, Արցախի Հանրապետության ձևավորումը իրավական տեսակետից կատարվել է անթերի։ Գիտակցելով, որ օրվա իշխանությունն իր զիջողական քաղաքականությամբ անկարող է դիմագրավելու թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին, և միայն նոր ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող կառավարությունը կմիաբանի ժողովրդին, այսօր մենք՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամներս, դիմում ենք Արցախի Հանրապետության ղեկավար մարմիններին։
Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, Ադրբեջանի նախագահի անընդունելի, հարձակողական, սպառնալի կեցվածքը, և, ամենակարևորը, Մինսկի խմբի համանախագահների արդեն դրսևորած պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հարցում՝ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ենք համանախագահներին ներկայացնել նոր օրակարգ, բանակցային գործընթացի հիմնաքարը դարձնելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային որոշումը, որով անուղղակի ճանաչվել է նաև Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից։ Սա փաստ է։
Օրակարգային նոր հարցադրումները ձևակերպելու հարցում պատրաստ ենք ցուցաբերել մեր փորձագիտական աջակցությունը: Բոլոր նրանց, ովքեր հոռետես և թերհավատ են Արցախի հիմնահարցի կարգավորումը դիտարկել միջազգային իրավունքի դաշտում, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել հակամարտությունների կարգավորման փորձերի պատմությունը։
Եվ այսպես, ՀԴԿ-ն այլևս առաջնորդվում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային ընդհանրական որոշմամբ և անթույլատրելի է համարում ՀՀ իշխանությունների կողմից հարցականի ենթարկել Արցախի Հանրապետության անկախության փաստը Ադրբեջանից։ Արցախի ձեռք բերած կարգավիճակը միջազգային իրավակիրառման տեսանկյունից օրինական և անհերքելի իրողություն է, ընդդիմանալն՝ ազգային պետական անվտանգությունը խարխլող։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
116679անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։