22 / Հունիս / 2022 : 18-48

Բանտի աշխատակիցները արագ բացել են խցի դուռն ու պարզել, որ «Պռոշյանցի Մուլտոն» կախվելու միջոցով փորձում էր ինքնասպան լինել. մանրամասներ

Օրեր առաջ հանրությանը հայտնի «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանը իր անվամբ բացված «Հանրային ձայն»-ի ֆեյսբուքյան եթերում հայտնել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձ է կատարել «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ Տիգրան Հովհաննիսյանը: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ Վ. Ղուկասյանի հայտնած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Հունիսի 9-ին՝ ժամը 00:30 –ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ նկատել են, որ պատժախցային մասնաշենքում կարանտինաին պայմաններում պահվող և հացադուլի մեջ գտնվող թիվ 5 խցի կալանավորված անձ Տիգրան Հովհաննիսյանը իրեն պատկանող սավանը կապել է պատուհանի ճաղավանդակից և փորձում է իրեն վնասել:

Բանտի աշխատակիցները արագ բացել են խցի դուռն ու պարզել, որ Տ. Հովհաննիսյանը կախվելու միջոցով փորձում էր ինքնասպան լինել և իրենք կարողացել են կանխել այն: Դեպքի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Հովհաննիսյանը ավելի շատ հայտնի է «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 119 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ամբողջությամբ կարդացեք այստեղ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 70481անգամ
Վերջին լուրեր