25 / Հունիս / 2022 : 09-05

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում մահացել է. կա 4 վիրավոր


Երեկ գիշերը խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, գրում է shamshyan-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

shamshyan․com

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 64364անգամ
Վերջին լուրեր