Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունիս / 2022 : 10-34

Ձեզ խաբել են, խոստացել են խաղաղության դարաշրջան, բայց նոյեմբերի 9-ից հետո 124 զոհ ունենք․ Արամ Վարդևանյան

Իշխանությունները ձեզ խոստացել էին, թե գալիս է խաղաղության դարաշրջան, բայց նոյեմբերի 9-ից հետո մենք արդեն 124 զոհ ունենք: Այս մասին երեկ հունիսի 24-ին «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:


Նա նաև նշեց, որ հանրությանը խոստացել էին, թե հետքայլ չեն անելու Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցում, բայց անում են հնարավորը՝ Արցախից հրաժարվելու համար։ անում են ամեն ինչ, որպեսզի Արցախից հրաժարվեն. «Ասացին, որ Արցախը Հայաստանն է և վերջ, դրանից հետո բերեցին ողբերգություն, բայց ձեզ խոստացան, որ Շուշին ու Հադրութը դեօկուպացիա են անելու: Խոստացան, որ Արցախի ինքնորոշման իրավունքից նահանջ չեն անելու և Մինսկի ձևաչափը պահպանելու են, բայց խաբեցին»,- ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց՝ իշխանությունները նաև խաբել են, թե հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների։«Հիմա հենց իրենք են արդեն ընդունում, որ կան նախապայմաններ, որ թուրքը պայման է դնում հայի առաջ։ Այս իշխանությունը բերել է աղետ և բերելու է աղետ»,-ասաց նա։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9206անգամ
Վերջին լուրեր