25 / Հունիս / 2022 : 15-11

Մեքենան վարելու ժամանակ մեղուն խայթել է վարորդին․ մեքենան բախվել է ծառին

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արշավիր Պողոսյանը իր վարած Chevrolet Pickup մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մետր առաջ ընթանալով՝ բախվել ծառին, գրում է shamshyan-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը հետևյալն է․ մեքենան վարելու ժամանակ մեղուն խայթել է վարորդին։
Դիտվել է 56065անգամ
Վերջին լուրեր