27 / Հունիս / 2022 : 15-33

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը վայր է դնում մանդատը

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի հրաժարականի դիմումի մասին.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16339անգամ
Վերջին լուրեր