Սասուն Միքայելյանը, Վահե Ղալումյանը, Արտակ Մանուկյանը պատրաստ են վայր դնել իրենց մանդատները. Լիլիթ Մակունցը սպասում է Էդմոն Մարուքյանի պատասխանին

Քանի որ կոնֆլիկտն ունի երկու կողմ՝ մեն գտնում ենք, որ այս ամենը հարթելու ու հետագայում նման միջադեպեր թույլ չտալու համար, պետք է լինի քաղաքական հետևանք:
Այդ հետևանքի մասին խոսեց Սասուն Միքայելյանը: Նա պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ դա անի Մարուքյանը:
Ավելին՝ իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև իմքայլական պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը, եթե միաժամանակ մանդատները վայր դնեն ԼՀԿ-ականներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: Այս մասին հայատարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Սա է մեր դիրքորոշումը, արդարությունը: Սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա, եթե այն մարդիկ, ովքեր խոսում են արժեքներից, դրա կրողն են: Կարծում եմ, որ ԼՀԿ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ ու հայտնի իր դիրքորոշումը»: