27 / Հունիս / 2022 : 15-54
Իհարկե չեմ ցանկանում, բայց եթե վրաերթի ենթարկվածի անունը լիներ ոչ թե Սոնա Մնացականյան, այլ Մարիամ Փաշինյան, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ․ մահացած հղի կնոջ հայր
Ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը մտահոգված է, նրա տեղեկություններով՝ գործով առկա որոշ ապացույցներ ոչնչացվել են: «Վերաքննիչ դատարանում կալանքի քննության նիստին մասնակցելով՝ հասկացա, որ գործով կա ապացույցների ոչնչացում. որոշակի ձայնագրություններ են ոչնչացվել: Ինչի մասին նախաքննության ավարտից հետո փաստաբանս կներկայացնի: Ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալին չկալանավորեց, որովհետեւ նա վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդն էր: Ուրիշ այլ բան չկա: Դատարանում դրա մասին բազմիցս շեշտեց մեղադրյալի պաշտպանը:
Ուղիղ մեջբերում եմ նրա խոսքերից՝ վերջիվերջո նա վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդն է, հո սովորական վարորդ չէր, որ կանգներ: Մինչդեռ մարդկային տեսանկյունից պետք է կանգներ ոչ միայն ինքը, այլեւ վարչապետը: Ի՞նչ է ստացվում, որ կա դասակարգում մահվան ելքով վրաերթի դեպքում հասարակ «Գազել»–ի վարորդի ու վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի միջեւ: Դուրս է գալիս, որ ամեն օր ամենաբարձր մակարդակով, որ քարոզում են, թե ոստիկանը ծառայում է ժողովրդին, օրենքը հավասար է բոլորի համար, դատարաններն անկախ են, դատավորներին որեւէ գործով չեն հրահանգում, ընդամենը միֆ է ու փուչիկ: Ունեմ հոռետեսական հարց, եթե վրաերթի ենթարկված անձի անունը լիներ ոչ թե Սոնա Մնացականի Մնացականյան, այլ Մարիամ Նիկոլի Փաշինյան, իհարկե, ոչ ոքի նման դժբախտություն չեմ ցանկանում, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ… Եվ էդ այն մարդը, որին ես երկու անգամ ընտրել եմ, խոստումներ էր տալիս՝ մեղավորը կպատժվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը:
Մեր զրուցակցի խոսքով, դստեր վրաերթի հաջորդ օրը վարչապետն իրեն էր զանգահարել, ցավակցել ու հավաստիացրել, որ հետամուտ է լինելու գործի անաչառ քննությանը. «Հավատացել եմ նրան, բայց դեպքերը զարգացան հետեւյալ կերպ: Նախաքննության հենց սկզբից, օգտվելով այն հանգամանքից, որ զբաղված ենք եղել սգո արարողություններով ու անմիջապես բողոք չենք ներկայացրել մեղադրյալի դեմ, մեղադրանքը ներկայացվել է միայն մեկ հոդվածով, նա կալանքից ազատ է արձակվել: Միայն մեր փաստաբանի միջոցով ենք կարողացել միջնորդել եւ մեղադրանքին ավելացնել դեպքի վայրը լքելու եւ տուժողին անօգնական թողնելու երկրորդ հոդվածը: Չնայած՝ պնդում են, որ վարորդը զանգել է շտապ օգնություն, բայց կա անհերքելի փաստ՝ վարորդը լքել է դեպքի վայրը»:
Հրապարակումն ամբողջությամբ Aravot.am-ում
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
114788անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։