Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունիս / 2022 : 10-20

Վարչապետի խոսքով՝ ավելի քան 50 զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ:

«Հոտնկայս բանակի կենացը խմել ենք, բայց տեսեք՝ ինչ է կատարվում: Հիմա քրեական գործեր մեկը մյուսի հետևից, այդ քրեական գործերի մանրամասները հանրությունը չգիտի և շատ դեպքերում չի էլ իմանա, որովհետև գաղտնի տեղեկություններ կան: Քրեական գործի շրջանակներում գործընկերներ կան, ովքեր ասում են, որ դռնփակ նիստեր են անում, լրատվամիջոցներին չի ուզում կառավարությունը, որ չբացահայտվի:

Ի՞ նչը պետք է բացահայտվի, բան կա՞, որ պետք է բացահայտվի:

Հասկանո՞ւմ եք՝ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ: Հասկանո՞ւմ ենք, սա ի՞ նչ է: Երբ մեր կոորդինատ գրողը պարզվել է, որ ադրբեջանական գործակալ է և սխալ կոորդինատ է տալիս: Սա հայրենիքի դավաճանություն անողն է»,- առցանց ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10714անգամ
Վերջին լուրեր