28 / Հունիս / 2022 : 12-23

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 1-ին Վիեննայում

ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացնում է՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչը ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի ներկայացուցիչը Սերդար Քըլըչը։

Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին և մայիսին Վիեննայում: Կողմերը հայտարարել էին, որ բանակցությունների վերջնական նպատակն է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 2818անգամ
Վերջին լուրեր