28 / Հունիս / 2022 : 13-12
Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու քննարկումների մասին
Ազգային ժողովը մոտ օրերին կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը,լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կքննարկենք խմբակցությունով, նաև վարչությունով կքննարկենք՝ արդյոք արժի՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժի, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է և կա երկու կարծիք։ Կա կարծիք, որ ընդդիմությունը մեծ հաշվով արդեն ինքն իրեն մանդատներից զրկել է, անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո ո՞նց են վերադառնալու դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից ու սպանել։ Ու կարծիք կա, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենն, ինչ իրենք արեցին, բայց կքննարկենք, կհասկանանք», - հայտարարեց Սիմոնյանը։
Նա նշեց, որ առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից շատ են։ Մինչ այդ 11-ն են եղել, բայց, քանի որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել են 10-ը։
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ ընդդիմադիրներին կզրկվեն նաև ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահի պաշտոններից։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով ու դա արդեն անում է բացահայտ։
«Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում և բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել, առաջին իսկ օրից այս ամենը եղել է պաշտոնակռիվ, նույն Դաշնակցության, նույն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա մանդատակռիվ է, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն ու ասեն՝ «մի րոպե, ես պատգամավոր եմ», որ գնան լկտիություն անեն, մտնեն նախարարության շենք, և լկտիություն անեն այստեղ։ Թող իրենց չթվա, որ լկտի պահվածքը Հայաստանի քաղաքացիների մեջ աջակցություն է գտնելու», - նշեց նա։
Սիմոնյանն ասաց, թե ընդդիմադիրները դեռ շատ սովորելու բան ունեն թե՛ Նիկոլ Փաշինյանից,թե՛ ժողովրդից, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից։ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց Ռադիոտան միջադեպը՝ շեշտելով, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերանորոգեց դուռը։
«Հիմա ես իրենց լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական «գերեզմանոցում», որտեղ նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը, որն ասում էր՝ ՔՊ-ն քննարկում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին «ժերտվա» տա, չնկատեց, թե ոնց իր ուսին հարվածելով ասացին՝ ամեն ինչ ճիշտ ես անում, ու իրեն տարան ու դրեցին զոհասեղանին», - հավելեց ԱԺ նախագահը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
13791անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...