Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունիս / 2022 : 14-20

Մենք Աղավնոն չենք հանձնում, այն հանձնելու մասին հարցը տվեք դարակազմիկ նախկին ղեկավարներին․ Անդրանիկ Քոչարյան

Նոր ճանապարհի հնարավորությունների և օգտագործման հետ կապված քննարկում պետք է լինի Արցախի իշխանությունների հետ և որոշում կկայացվի։ Երեկ վարչապետը հստակ ասաց, թե այդտեղի գյուղերի բնակիչների հարցը ինչպես պետք է լուծվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Դիտարկմանը, թե Աղավնոյի գյուղապետը նշել է, որ չի պատրաստվում դուրս գալ գյուղից, Քոչարյանը ասաց․ «Կյանքը իր շտկումները միշտ դնում է մեր առջև և մենք պարտավոր ենք միասին այս բարդ ժամանակահատվածում անցնել մեր անցնելիք ճանապարհը՝ անվտանգության մեր տիրույթը ամուր պահելու համար։ Մենք պետք է հիշենք, թե ինչ վիճակ էր 1994թ-ի հրադադարից առաջ և դրանից հետո»։

Անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ պատերազմի վերսկսման հնարավորության մասին հայտարարությանը, Քոչարյանը նշեց․ «Վարչապետը նշեց՝ այս պահին։ Այս պահին սահմանի երկայնքով չենք տեսնում լարվածության օջախներ, բայց միշտ պետք է մեր ռեֆորմներով անենք այնպիսի արագ արդյունք տվող գործողություններ, որպեսզի մեր կորուստները վերականգման ընթացք ունենան»։


Հարցին, եթե Աղավնոն չհանձնվի, պատերազմ կսկսվի՞, Քոչարյանը ասաց՝ ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի։

«Հերիք է խոսեք պատերազմի մասին, մեր ժողովրդին խաղաղություն է պետք, որպեսզի այդ վերքերը բուժի։ Մենք Աղավնոն չենք հանձնում, այդ հարցերը կարող եք տալ դարակազմիկ նախկին ղեկավարներին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Խոսելով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպման մասին՝Քոչարյանը ընդգծեց՝ հանդիպումների ընթացքում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք հանրությանը դեռևս ներկայացնելու փուլում չեն։ Երբ անհրաժեշտությունը լինի, հանրությունը կտեղեկանա, թե որ փուլին է հասել։

«Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն։ Ընդհանրապես հարաբերությունների կարգավորումը կմեղմի այն բոլոր ռիսկերը, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի և Արցախի համար»,- նշեց նա։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 30961անգամ
Վերջին լուրեր