29 / Հունիս / 2022 : 17-37

Ազգային ժողովը նոր գլխավոր դատախազի ընտրեց

Հունիսի 29-ին Ազգային ժողովը նոր գլխավոր դատախազի ընտրեց:

Այս պաշտոնին ՔՊ-ն առաջադրել էր արդարադատության նախկին փոխնախարար, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը:

Նրա օգտին քվեարկել է 70 պատգամավոր:

Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ աշխատանքները:

Աննա Վարդապետյանը Հայաստանի պատմության մեջ առաջին կին Գլխավոր դատախազն է լինելու: Այս պահին ՀՀ գլխավոր դատախազը Արթուր Դավթյանն է:

Աննա Վարդապետյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 15-ին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Ստորև Աննա Վարդապետյանի կենսագրությունը.

Աննա Վարդապետյանը ծնվել է 1986 թ-ի փետրվարի 18-ին, Երևանում:

2002 - 2006 թթ. - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ

2006 - 2008 թթ․ - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա

2008 - 2012 թթ․ - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա, 2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն

09.2003 - 05.2005 թթ․ - Ավան համայնքի ղեկավարի խորհրդական

04.2007 - 10.2008 թթ․ - ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ

10.2008 - 12.2008 թթ․ - ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ

12.2008 - 03.2009 թթ․ - ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ

03.2009 - 03.2013 թթ․ - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական

03.2013 - 07.2014 թթ․ - ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական

07.2014 - 04.2018 թթ․ - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար

04.2018 - 04.2019 թթ․ - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

04.2019 թ․ - 11.2019 թ․ – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

15.02.2020 թ․ - 29.02.2020 թ․ - «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի ղեկավար

2010 թ․-ից առ այսօր - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ․-ից՝ նույն ամբիոնի դոցենտ

02.03.2020 թ․ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

2015 թ-ից առ այսօր - Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է:

2016-2021թթ․ - Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ:

Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է:

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Ամուսնացած է:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 9869անգամ
Վերջին լուրեր