Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունիս / 2022 : 10-31

ՀՀ կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է


«Այսօր՝ հունիսի 30-ին, սպասվում է ՀՀ կառավարության հերթական նիստը:

Կառավարության հարցերի թվում ընդգրկված է նաև Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման հարցը: «Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ Կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն փաստաբան, իրավապաշտպան Սեդա Սաֆարյանն է:

Մեզ հետ զրույցում քիչ առաջ Սեդա Սաֆարյանը հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով. «Այո, ես Սահմանադրական դատարանի դատավորի՝ ՀՀ կառավարության թեկնածուն եմ»:

ՍԴ դատավորի թեկնածուի հարցն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի 47-րդ կետում»,- գրում է լրատվամիջոցը։

Նշենք, որ Սաֆարյանը եղել է Մարտի 1-ի գործով նախկինում խորհրդարանում ձևավորված փաստահավաք խմբի անդամ: Բացի այդ, Մարտի 1-ի գործով տուժածների ներկայացուցիչն է։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10314անգամ
Վերջին լուրեր