30 / Հունիս / 2022 : 13-59

Սերժ Սարգսյանն անիծեց Իշխան Սաղաթելյանին, երբ նրան համարեց ընդդիմության առաջնորդ. շնորհակալություն, պարո՛ն Սարգսյան

Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցի՝ արդյոք քննարկում եղե՞լ է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու վերաբերյալ, դրական պատասխան:

«Քննարկում եղել է, կարծիքները կիսվել են: Մեր գործընկերների մի մասը համարում է, որ նրանք իրենց արդեն իսկ զրկել են մանդատներից: Իրենք դուրս են եկել փողոց, ասել, որ այլևս իշխանությունն այնտեղ է: Հիմա գալու են խելոք այստեղ նստեն և քվեարկեն: Կամ՝ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, և քաղաքական որոշում կլինի: Կամ գալու են խելոք նստեն, կամ չեն գալու և զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով, եթե ընդդիմադիր պատգամավորները չեն գալիս ԱԺ, ինչո՞ւ պետք է աշխատավարձ ստանան.«Սենյակները վերցնում են, մեքենաներն ունեն, որ գործուղումը հարմար է՝ գնում են, որ հանդիպումն իրենց հետաքրքիր է՝ գնում են: Վստահ չեմ, որ իրենց մեջ չեն գտնվի պատգամավորներ, որոնք կհասկանան, որ իրենք քաղաքական գործիչ են, և կգան: Իրենք միատարր կառույց չեն. կա Քոչարյանի թևը, Դաշնակցության թևը, Վահե Հակոբյանի թևը, կոնկրետ մարդիկ կան, որ մեկ այս տեղի արբանյակն են, մյուսը այլ տեղի արբանակն է»:



Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ հենց ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանին որոշեցին զրկել պաշտոնից, Սիմոնյանը նկատեց․ «Ինչու Իշխան Սաղաթելյանը ընդդիմության առաջնո՞րդն էր, Սերժ Սարգսյանն անիծեց նրան այդ բառերով, ոչ թե ասաց, այլ ճանապարհեց, շնորհակալություն դրա համար, պարոն Սարգսյան։ Երբ Իշխան Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին և ասում էին՝ դու ճիշտ ես ամեն ինչ անում, այդպես նրան բերեցին ու դրեցին մեր զոհասեղանին։ Ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությունում այևս ընդդիմություն չկա»։

Հարցին՝ քաղաքական դրդապատճառներո՞վ են որոշել պաշտոններից զրկել Վահե Հակոբյանին և Իշխան Սաղթելյանին, պաշտոնյան նկատեց, թե շատ են գերագնահատում այդ երկու անձնավորություններին:

«Ովքե՞ր են իրենք քաղաքական առումով, գիգանտնե՞ր են։ Վահե Հակոբյանը քաղաքական փորձ չունի, բացասական անցած ճանապարհ ունի՝ իշխանական օլիգարխից դարձել է քաղաքական գործիչ: Իրենք ինչ արել են, արել են ի օգուտ մեզ և ի վնաս իրենց: Հարցն էին տալիս՝ ինչո՞ւ չեք ցրում ակցիաները, բայց ինչո՞ւ ցրեինք: Իրենք ինչ արեցին, իրենց վնասեցին»,-նշեց նա:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9812անգամ
Վերջին լուրեր