30 / Հունիս / 2022 : 14-11

Ողջունում եմ Արթուր Վանեցյանի արածը. Ալեն Սիմոնյան

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունում է«Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու քայլը։

«Ես, օրինակ, ողջունում եմ Վանեցյանի արածը, մարդն ասաց, որ չի գալու խորհրդարան ու դրեց մանդատը», -Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Իշխան Սաղաթելյանը ոչ թե պետք է հարցազրույցներ տա ու ասի՝ «գնալու ենք մեր օրակարգով», այլ ասի՝ ընդունել է իր պարտությունը։

«Իշխան Սաղաթելյանը պետք է ոչ թե հարցազրույց տա և ասի` մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պետք է ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա ես դնում եմ իմ մանդատը և գնում եմ։ Ընդդիմություն եղած ժամանակ մենք պարտվեցինք ընտրություններում, ՔՊ վարչությունը հրաժարական տվեց։ Դե թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չէ։ Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր է»,- ասաց Սիմոնյանը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 13190անգամ
Վերջին լուրեր