Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2022 : 09-59

Պայքարը շարունակվելու է նոր թափով. Կգա ժամանակը, կտեսնեք․ Իշխան Սաղաթելյան

Այս ընթացքում մենք անում ենք աշխատանք, որը հասարակության աչքին տեսանելի չէ։ Մենք շատ պարզ մարդկանց ասել ենք, որ փողոցային 24-ժամյա ակցիաների ինտենսիվությունը փոքր-ինչ քչացնում ենք, բայց այդ ժամանակն օգտագործում ենք շարժումն ընդլայնելու, կազմակերպական, քաղաքական և մնացած հարցերը լուծելու համար, «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը՝ վստահեցնելով, որ պայքարը շարունակվելու է նոր թափով։

«Շարժումը նոր թափ է ստանալու։ Կգա ժամանակը, կտեսնեք։ Ոչ թե պետք է մարդկանց ամեն օր ասենք՝ այս ամենը շարունակվում է, այլ պարտավոր ենք իրոք գիշեր-ցերեկ աշխատել և աշխատանքով ցույց տալ արդյունքը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Գլխավոր խնդիրը, նրա խոսքով, ոչ թե ժամանակավոր հաջողությունն է, այլ շարժման վերջնական արդյունքը։

«Մենք ընթացքում ընդունել ենք ցավոտ որոշումներ, որոնք, հնարավոր է, շատ մարդկանց համար այդ պահին հասկանալի չեն եղել, որովհետև շատ փակագծեր հնարավոր չի լինում մինչև վերջ բացել, բայց մենք պատասխանատու ենք շարժման հաջողության ու վերջնարդյունքի համար»,- ընդգծել է Սաղաթելյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12398անգամ
Վերջին լուրեր