01 / Հուլիս / 2022 : 11-03

Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցն է․ ուղիղ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը:

Նիստը հրավիրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ:

Օրակարգում են «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ, նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերը:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:

ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը ստորև
Դիտվել է 5561անգամ
Վերջին լուրեր