Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2022 : 15-45

Փաշինյանը դատախազին համեմատել է «Հազարան Բլբուլի» հերոսի հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նա ծավալուն խոսք է ասել՝ կարևորելով դատախազների կատարած աշխատանքը, անդրադարձել է կալանավորումներին, բանտերի կիսադատարկ լինելը համարել քաղաքական շատ կարևոր ձեռքբերում իր կառավարության համար, անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարին։

«Դատախազը մեր ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Հազարան Բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու կողքից հնչող, գայթակղող և վախեցնող ձայներից: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար, որ, ահա, այդպիսի հետևողական, ամուր և հաստատուն քայլերով մենք գնում ենք առաջ:

Ինչքան դժվար է դատախազի աշխատանքը, ինչքան դժվար էր պատերազմից և հայտնի իրադարձություններից առաջ, դրանից հետո ավելի դժվար է՝ մեզ հայտնի հանգամանքների բերումով, որովհետև էմոցիաներին ավելացել են նոր էմոցիաներ, ողբերգություններին ավելացել են բազմաթիվ նոր ողբերգություններ:

Բայց, այնուամենայնիվ, դատախազական գործառույթն այն գործառույթն է, որ մեր պետականությանը պետք է թույլ տա հաղթահարել մեր ազգային հեքիաթում նկարագրված բարձունքը: Մենք ճշգրիտ հենց այդ հեքիաթում նկարագրված պայմաններում ենք քայլում, և մենք անպայման պետք է հասնենք մեր երազած բարձունքին:»,-ասել է Փաշինյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17607անգամ
Վերջին լուրեր