Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2022 : 17-17

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից

ԲԴԽ լրատվական ծառայությունը տեղեկացրել է Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի մասին․

«Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից»,- նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը 2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2021 թվականի ապրիլի 15-ից կատարում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները:



Դիտվել է 17520անգամ
Վերջին լուրեր