Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2022 : 09-41

9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում. կան զոհեր և վիրավորներ

Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգում։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԻ նախարարությունից:

Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 26․87⁰ և արևելյան երկայնության 55․23⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 12 վիրավոր:

Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 74114անգամ
Վերջին լուրեր