Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հուլիս / 2022 : 18-02

Ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 4-ի կեսօրից հետո Սյունիքում և Արցախում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 5-7-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Երևան քաղաքում՝

Հուլիսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13891անգամ
Վերջին լուրեր