05 / Հուլիս / 2022 : 09-24

ՀՀ տարածքում երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 4-ին,ժամը 20:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․04⁰ և արևելյան երկայնության 43․99⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Աշոցք գյուղից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Ղազանչի և Մուսայելյան գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35102անգամ
Վերջին լուրեր