06 / Հուլիս / 2022 : 15-33
Ես ինձ ծերունի չեմ համարում. Անդրանիկ Քոչարյան
Նիստը սկսելուց իմ առաջին դիտարկումը եղել է այն, թե որտեղ են մեր գործընկերները, կարում եմ այս երկու նախագծերի քննարկմանը կարևոր էր նրանց մասնակցությունը։ Այս մասին ԱԺ-ում Պաշտպանության մասին նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Մինչև փողոց տեղափոխվելը իրենք հանձնաժողովի նիստում ակտիվ էին այս նախագծերի քննարկման ժամանակ և մի քանի օրինագծերի քննարկմանը պետք է վերադառնային։ Այնուամենայիվ իրենց փնտրտուքով զբաղվելու իմաստ չկա, մենք զբաղվում ենք երկրի անվտանգային խնդիրների լուծման օրակարգ ձևավորելով»,- ասաց նա։
Քոչարյանը ԱԺ-ում քննարկվող նախագծերը անվանեց դասեր քաղելու օրինագծեր։
«Իշխան Սաղաթելյանը զորակոչի հետ կապված ինձ անվանեց ծերունի, մի բան էլ կողքից ավելացրեց, ես իրեն չեմ պիտակավորի, բայց ես մի բան կհիշեցնեմ․ երբ 90-ականներին նոր էինք բանակ ձևավորում և մենք բոլորս ծերունի չէինք, ես հիմա էլ ինձ ծերունի չեմ համարում, բանակը կառուցում էինք սովետական մոդելով և այդ մոդելը նույն էր, ինչ հիմա առաջարկում է ՊՆ-ն։ Այնտեղ հակասություն չէր առաջանում ԳՇ պետի և պաշտպանության նախարարի ու տեղակալների միջև։ Եթե հակասությւոններ առաջանան, դրանք կլուծվեն այլ կարգավորումներով»,- հավելեց պատգամավորը։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ԱԺ ներկայացված նախագիծը լուծում է կոռուպցիայի հնարավոր դրսևորումների խնդիրը։
«Զինվորականությունը կզբաղվի զինվորական գործերով, նախարարությունը՝ այդ ամեն ինչի քաղաքական կառավարման ճիշտ օրակարգ ձևավորելով»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
19735անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...