Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հուլիս / 2022 : 17-12

Զվարթնոցի տաճարում հրավառությամբ ու շոու-բիզնեսի հայտնիների մասնակցությամբ միջոցառում է տեղի ունեցել․ տեսանյութ

Լրագրող Նարինե Կիրակոսյանը գրում է.

«Տանցպլաշադկա դարձած ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանը

ЮНЕСКО ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia տեղյա՞կ եք, որ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված 7 դարում կառուցված Զվարթնոց տաճարի ավերակների վրա երեկ քեֆ-ուրախություն, սալյուտ են խփել։ UNESCO en español Armenian National Commission for UNESCO
Իսկ ո՞վ է թույլ տվել պատմամշակության հուշարձանի անմիջական տարածքում հրավառություն անել, կամ գերհզոր դինամիկներով երաժշտություն միացնել։
Հարցն ուղղում եմ
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ուրեմն, Զվարթնոցի տաճարում հրավառությամբ և բազմաժանր ու շոու-բիզնեսի հայտնիների մասնակցությամբ միջոցառում է տեղի ունեցել։ Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր ինստագրամում այդ քեֆից տեսագրություններ է հրապարակել։ Հրապարակված նկարներում և այս տեսագրության մեջ երգչուհին մի կնոջ է շնորհավորում՝ Հայաստանում մկրտության առիթով։ Այսինքն պարզ է դառնում, որ տեղի ունեցածը կնունք է, կամ մկրտությունից հետո համերգ։ Եվ ենթադրելի է, որ համերգը պատվիրվել է նյութական բավականին լուրջ կարողաթյան տեր անձի կողմից, քանի որ համերգին մասնակցում են նաև արտասահմանյան աստղեր (օրինակ՝ Սոսո Պավլիաշվիլին է երևում տեսագրության մեջ։
Երգչուհու հրապարակած նյութերից պարզ չէ, թե արդյոք մկրտության արարողությունն էլ է տեղի ունեցել Զվարթնոց տաճարի հուշարձանի տարածքում, թե՞ որևիցե եկեղեցում։ Ինչևիցե պարզ չի նաև, մկրտությունը Հայ Առաքեկան Եկեղեցու ծիսակարգով է եղել, թե, օրինակ Ավետարանչական Եկեղեցու սպասավորների կողմից։


Հայաստանում թույլատրվում է հուշարձանների տարածքում միջոցառումներ կազմակերպել, սակայն կան հատուկ չափորոշիչներ, որոնք պետք է պահպանվեն։ Օրինակ՝ չի կարելի ախճատել պատմամշակութային հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը, միջոցառումը չպետք է վնասի հուշարձանը (միջոցառմանը գերբարձր երաժշտություն է հնչում և հրավառություն են արել)։ Ախր առանց այն էլ հուշարձանի քարերը, կառույցն ինքնին, կոնսերվացված ավերակ է, ուրեմն առավել զգայուն՝ ցնցումներ հարուցող ցանկացած երևույթի նկատմամբ։

Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ չափորոշիչներով են պայմանագիր կնքել, ո՞վ է թույլ տվել հենց հուշարձանի վերևում սալյուտ խփել, կամ ո՞վ է թույլ տվել հուշարձանի տարածքում ռաբիզ - պոպսա երաժշտություն հնչեցնել, եթե թույլատրվում է միայն դասական համերգների կազմակերպումը։ Այդ բեմն ո՞վ է թույլատրել հավաքել հենց տաճարի վրա, իսկ տաճարի ներսում էլ պարեր կազմակերպել։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Armenian Monuments

Հ․Գ․ Մի տեսակ խնդալու է արդեն, որ այս իշխանության օրոք մեծահարուստների քմահաճույքները սպասարկվում են ոտնահարելով գրված և չգրված օրենքները։ Մեկ Գառնու տաճարում են հարսանիքի տժժիկներ անում, մեկ էլ Զվարթնոցի փլատակները պարահրապարակ սարքում»։

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
7 դարում կառուցված, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված Զվարթնոցի տաճարի ավերակները վարձակալության են հանձնում, որ փող աշխատեն, ավելի ուշ մեկ այլ գրառում է արել Նարինե Կիրակոսյանը և նշել․ «Վայ խեղճ լինեք, 7 դարում կառուցված, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված Զվարթնոցի տաճարի ավերակները վարձակալության են հանձնում, որ փող աշխատեն։
Միանգամից գիշերային ակումբ բացեք, որ ավելի արագ փող դիզեք ․․․

Եվ սա՞ է, երեկվա գրառմանս պատասխանը։ Կռուտիտ էլ չեք կարողանում լինել, անհեթեթություններ եք դուրս տալիս, արդարացումներ փնտրում ․․․»։

Լուսանկարները ստորև


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 37749անգամ
Վերջին լուրեր