Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հուլիս / 2022 : 13-07

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նորոգել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ փլուզման եզրին հայտնված պատը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլուզման եզրին գտնվող պատի և դեպի Բջնիի ամրոց տանող ճանապարհի նորոգման հետ կապված:

Վարչապետ Փաշինյանը կառավարության հերթական նիստում նշեց, որ Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի 11-րդ դարի է: Եկեղեցու պատը վթարային վիճակում է, և այնտեղ հենքեր են տեղադրել, որպեսզի այն չփլուզվի:

«Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ մենք իրականացնենք այդ ծրագիրը, հետո, բարեբախտաբար, պարզվեց, որ պատրաստի նախագիծ կա և պետք է ֆինանսավորում ապահովել: Հնարավորինս արագ պետք է խոյակերտ եկեղեցու պատը նորոգենք և նաև հանձնարարականներ եմ տվել Բջնիի ամրոցի հետ կապված, քանի որ դա նույնպես մեր երկրի կարևորագույն պատմական մշակութային հուշարձաններից է: Այնտեղ ճանապարհի խնդիր կա, որը շատ մեծ թեքություն ունի, բայց պետք է ճանապարհը նորոգել, որպեսզի զբոսաշրջային պոտենցիալը ամբողջությամբ իրացվի»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով` ինքը տեղում արձանագրել է նաև, որ հուշարձանը ներկայացնելու հետ կապված խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում:

«Ունենք մի վիճակ, երբ հուշարձանը թաքնված է այգիների մեջ և, կարծում եմ, պետք է լուծումներ գտնել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հիմա նորոգվում է Բջնի-Հրազդան ճանապարհահատվածը, որը տասնյակ տարիներ չվերանորոգված հատված էր և որն էականորեն կակտիվացնի զբոսաշրջային պոտենցիալը Աղվերան-Ծաղկաձոր հատվածում:«Հաջորդ տարի կդիտարկենք Աղվերան-Չարենցավան ճանապարհահատվածը»,-ասաց Փաշինյանը:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12888անգամ
Վերջին լուրեր