08 / Հուլիս / 2022 : 10-27

Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16668անգամ
Վերջին լուրեր