Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հուլիս / 2022 : 13-19

Մի շարք անձինք պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների և չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել․ Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետի ընտրություններին ու իրեն առնչվող մեկնաբանություններին։

Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Եվ այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով։

Քաղաքական ավելի ակտիվ շրջանում մտադիր եմ հանգամանալից կերպով անդրադառնալ որոշ հարցերի, որպեսզի մանիպուլյացիան անընդհատ կրկնելով ճշմարտություն չդառնա, իսկ մինչ այդ ուզում եմ հիշեցնել, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները 2023թ. աշնանն են։»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8521անգամ
Վերջին լուրեր