08 / Հուլիս / 2022 : 19-49

Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանու­թյան գույժից․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանու­թյան կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանու­թյան գույժից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն բացահայտել նախկին վարչապետի սպանությունը և պատժել մեղավորներին:

Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Շինձո Աբեի հարազատներին ու մերձավորներին»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7477անգամ
Վերջին լուրեր