09 / Հուլիս / 2022 : 09-56

Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ. Դատախազություն

Մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ դերասան Քեն Դավիթյանը ձերբակալվել է, սակայն Դատախազությունն այս առնչությամբ պարզաբանում է տվել և հերքել։ Գլխավոր դատախազի ԶԼՄ֊ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել է.

«Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ, նա առնչություն չունի այսօր Դատախազության կողմից հրապարակված մեկ մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։

Լրատվամիջոցներին հորդորում եմ չճշտված տեղեկատվություն չտարածել»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14971անգամ
Վերջին լուրեր