09 / Հուլիս / 2022 : 17-17

Նաոմի Քեմփբելը Գիտությունների դոկտորի գիտական աստիճան է ստացել (լուսանկարներ)

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը ստացել է Գիտությունների դոկտորի գիտական աստիճան (Ph.D.): Դիպլոմը նրան շնորհվել է Անգլիայի Ստեղծագործական Արվեստի Համալսարանի կողմից՝ ի նշան նորաձևության ոլորտում նրա մեծ ներդրման:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոնդոնի Royal Festival Hall-ում։ Մրցանակաբաշխության համար Նաոմի Քեմփբելն ընտրել է Burberry-ի բեժ կոմբինեզոն։


Դիպլոմը հանձնելու ժամանակ Նաոմին չի կարողացել զսպել արցունքները։

«Երբեք թույլ մի տվեք որևէ մեկին փոխել այն, ինչ դուք զգում եք, ձեր տեսլականը և այն, ինչ ցանկանում եք ինքներդ ձեզ համար»,-ասել է սուպերմոդելը բեմից՝ դիմելով շրջանավարտներին։

Նախկինում Նաոմի Քեմփբելը հայտնվել է Փարիզում կայացած Նորաձևության շաբաթին, որտեղ մասնակցել է Balenciaga-ի ցուցադրությանը։ Նրանից բացի՝ Balenciaga-ի բեմ են բարձրացել նաև Ռենատա Լիտվինովան, Նիկոլ Քիդմանը, Բելլա Հադիդը, Դուա Լիպան և Քիմ Քարդաշյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13961անգամ
Վերջին լուրեր