11 / Հուլիս / 2022 : 10-03

Քիչ առաջ ևս մեկ երկրաշարժ գրանցվեց Հայաստանի տարածքում՝ 5 բալ ուժգնությամբ

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 42807անգամ
Վերջին լուրեր