11 / Հուլիս / 2022 : 11-42

Քիչ առաջ այսօր արդեն երրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանում․ մանրամասներ

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 10:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Yelaket.am-ը այս մասին տեղակացավ ՀՀ Արտակարգ իրավիճակներինախարարությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Հիշեցնենք, որ այսօր հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:36-ի գրանցվել երկրաշարժ ՀՀ տարածքում. Երևանում և մի շարք մարզերում ցնցումները զգացվել են 5 բալ ուժգնությամբ։

Նշենք նաև, որ այսօրն հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում՝ 5 բալ ուժգնությամբ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 36052անգամ
Վերջին լուրեր