Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հուլիս / 2022 : 14-32

«Այդ հիմքերը կան». Իշխան Սաղաթելյանը նշեց, թե երբ կսկսեն Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը

Գրասենյակների խորհուրդների ձեւավորումն ամբողջությամբ ընթացքի մեջ է. գրեթե բոլոր մարզերում ձեւավորվել են «Դիմադրության» շարժման խորհուրդներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Աշոյ, շաբաթական մեկ անգամ ենք հանրահավաք անում, մնացած օրերին հսկայական աշխատանք է տարվում, որը հանրության համար տեսանելի չեն: Բոլոր բացթողումները, կազմակերպական դժվարությունները, որ ունեցել ենք, այդ ամենը գրանցված է եւ այդ թերությունները վերացնելու ուղղությամբ տարվում է հսկայական աշխատանք:


Բոլոր մարզերում ձեւավորվում են շարժման խորհուրդներ, որպեսզի շարժումն ամբողջ ծավալով տեղափոխվի նաեւ մարզեր: Բացի հիմնական կուսակցություններից, մենք նաեւ ներգրավում ենք տարբեր անհատների, կարող ուժերի:

Երկրորդ, մենք ստեղծել ենք 8 կոմիտեներ, հանձնախմբեր, որոնք այդ ուղղությամբ շատ հստակ աշխատանքներ են իրականացնում: Այդ աշխատանքները ավարտելուց հետո ինչ-որ մի փուլից դրանց արդյունքները ձեզ համար ակնհայտ կլինի: Վստահեցնում եմ, որ նույն տեմպով աշխատում ենք, բայց անում ենք նաեւ բեք օֆիսի աշխատանք»,-ասաց նա:


Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀ երկրորդ նխագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է հանրահավաքներին, առաջիկայում էլի կմասնակցի, որեւ խնդիր չկա:

Անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդրին, Սաղաթելյանն ասաց, որ այս առումով իրենք թերացել են եւ միջազգային հանրությանը այստեղից ճիշտ զեկույցներ չեն հասել, շատերն առաջին անգամ էին լսում. «Բայց առնվազն այն խնդիրները, որոնք կոծկվել են, սրանից հետո ուշադրություն կդարձվեն, այս իմաստով տեղաշարժ լինելու է»:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսելուն, ընդդիմադիր գործիչը հստակեցրեց. «Ես չեմ ասել, որ օգոստոսի 2-ից սկսել ենք պաշտոնանկության գործընթաց: Ասել եմ՝ օգոստոսի 2-ից մեր գործիքակազմին ավելանում է եւս մեկը՝ պաշտոնանկության հնարավորությունը: Ասել եմ հստակ, մենք այդ գործընթացի մեջ կմտնենք միայն այն ժամանակ, երբ հաջողության հասնելու համար լինեն բավարար հիմքեր: Ձեւական այդ պրոցեսի մեջ չենք մտնելու: Իսկ այդ հիմքերը իրավական ու քաղաքական առումով ակնհայտ է, որ կան: Այդ գործընթացը հաջողությամբ կավարտվի միայն այն դեպքում, եթե համաժողովրդական շարժումը հասնի այն կետին, որ այլեւս այլընտրանք չլինի: Խորհրդարան վերադառնալու հետ կապված ասել եմ՝ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»,-ասաց Սաղաթելյանը:

Տեսանյութ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 18333անգամ
Վերջին լուրեր