11 / Հուլիս / 2022 : 15-02

Գորշ արջի և իր քոթոթների առավոտյան զբոսանքը՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» պահպանվող տարածքներում (Տեսանյութ)

Գորշ արջի և նրա քոթոթների առավոտյան զբոսանքը՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում: Շրջական միջավայրի նախարարություն ը տեսանյութ է հրապարակել։

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): Yelaket.am-ը տեղեկացավ Շրջական միջավայրի նախարարությունից։

Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․

* տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով

*կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

Տեսանյութի հեղինակ՝ Հարութ Աղաթելյան

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9193անգամ
Վերջին լուրեր