11 / Հուլիս / 2022 : 15-38

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ջերմաստիճանը կբարձրանա հասնելով +41 աստիճանի

Եղանակը Հայաստանում․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Ուշադրություն

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15610անգամ
Վերջին լուրեր