11 / Հուլիս / 2022 : 17-50

Հրդեհ Խորենացու փողոցում․ իրականացնում են տարահանման աշխատանքներ 4-րդ հարկի բնակարաններից (թարմացված, տեսանյութ)

Հուլիսի 11-ին, ժամը 16։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացնում են տարահանման աշխատանքներ 4-րդ հարկի բնակարաններից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսաբյուըթը՝ ստորև
Դիտվել է 24072անգամ
Վերջին լուրեր