11 / Հուլիս / 2022 : 18-28

Քիչ առաջ գրանցվել է այսօրվա ընթացքում չորրորդ երկրաշարժը. ցնցումները զգացվել են Շիրակի մարզում

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 17:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԻՆ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 56259անգամ
Վերջին լուրեր