11 / Հուլիս / 2022 : 19-04

ԱԺ խորհուրդը պատրաստվում է դիմել ՍԴ՝ ընդդիմադիր խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով

Ազգային ժողովի խորհուրդը մշակել է նախագիծ, որով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով:

Նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորներին, բացի Թագուհի Թովմասյանից:

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10722անգամ
Վերջին լուրեր