Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հուլիս / 2022 : 19-42

Մեղվապահը նկատել էր, որ մեղուները հարձակվել են մորեղբոր որդու վրա․ Հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացած էր․ տեսանյութ

Հուլիսի 9-ին, առավոտյան ժամը 10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ ստացվեց «Հրազդան» բժշկական կենտրոնից: Հայտնեցին, որ մահացած վիճակում տեղափոխվել է Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։

Դիակի վրա, այլ վնասվածքներից բացի, առկա էին նաև մեղվի խայթոցի նմանվող բազմաթիվ հետքեր: Պարզվեց, որ ահազանգից կես ժամ առաջ երևանցի տղամարդը եղել էր Հրազդանի մոտակայքի դաշտավայրում, որտեղ տեղադրված են մեղվի փեթակներ: Պարզվեց նաև, որ մահացածին իր մեքենայով հիվանդանոց էր տեղափոխել նրա 36-ամյա զարմիկը, որը հենց մեղվապահն էր:

Նախնական տվյալներով՝ ժամը 9.40-ի սահմաններում մեղվապահը նկատել էր, որ մեղուները հարձակվել են մորեղբոր որդու վրա: Մեղուների ուշադրությունը շեղելով իր կողմը՝ նա մոտ 200 մետր հեռացնում է նրանց: Ապա իր «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով մոտենում է զարմիկին։ Այդ ընթացքում նա մեքենան հետընթաց է վարում և անզգուշաբար վրաերթի ենթարկում գետնին ընկած զարմիկին: Հետո անմիջապես նրան տեղափոխում է հիվանդանոց, բայց, ինչպես պարզվում է, ուշացած:

36-ամյա տղամարդը ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 129629անգամ
Վերջին լուրեր