12 / Հուլիս / 2022 : 10-34

Դատարանը որոշեց Իգոր Խաչատուրովին 1 մլն դրամ գրավով ազատ արձակել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, քիչ առաջ որոշեց փոփոխել Յուրի Խաչատուրովի որդու`Իգոր Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն` դատարանը առանց առանձին սենյակ հեռանալու կարող է տվյալ փուլում որոշում կայացնել ամբաստանյալի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ, և դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը փոխել 1 մլն դրամ գրավով:



Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել էր կալանավորումը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2022 թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ այդ կերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9635անգամ
Վերջին լուրեր